Սոնա Ռուբենյանի մայրը պատասխանել է համացանցում դստեր հարսանեկան զգեստը քննադատողներին


Արդեն մի քանի օր է ինչ համացանցը քննարկում է Սոնա Ռուբենյանի հարսի զգեստը։ Իհարկե, բնական է, որ հանրային դեմքի արտաքին տեսքը մշտապես ուշադրության և քննարկումների կենտրոնում է։

Սակայն հանրության քննարկումներն այնքան խորացան, որ սկսեցին անցնել թույատրելիի սահմանները։ Տարաբնույթ հարթակներում մեկնաբանություններում վիրավորում էին երգչուհուն միայն նրա համար, որ նրա զգեստը չեն հավանել։

Այս ամենն անպատասխան չկարողացավ թողնել Սոնա Ռուբենյանի մայրը՝ Արմինե Սարգսյանը։ Նա նշել է, որ իր ավագ դուստրը արդեն 2 տարի է նշանադրված է, քանի որ սպասել են զոհված տղաների տարելիցին, ապա կազմակերպել արարողությունը։ Արմինեն գրում է, որ կյանքը պետք է շարունակել, ամուսանանալ և շատ երեխաներ ունենալ հանուն հայրենիքի։

«Ցավում եմ Սոնայիս զգեստը օրվա բամբասանքի և իրենց չարության մաղձը ստեղնաշարի միջոցով դուրս նետող զանգվածի համար։

Իրենց կյանքում ոչինչ չարած մարդիկ կարծիք են հայտնել առանց հասկանալու, որ վաղուց հարսանյաց, պլաստմասայից կարված, ճռճռան, մե՜ծ տարածություն զբաղեցնող զգեստի այլընտրանքային տարբերակներ է ստեղծել նորաձևությունը… »,- գրել է երգչուհու մայրը։


Понравилась статья? Поделиться с друзьями: