Սոնա Ռուբենյանը համացանցային տիրույթում ակտիվ հրապարակումներ է կատարում և իր հետևորդներին ներկայացնում, թե ինչպես են անցնում իր աշխատանքային և հանգստյան օրերը։
Սոնան շատ ժամանակ է անցկացնում ընտանիքի անդամների հետ։ Երգչուհին ամուսնու հետ այս ընթացքում շատ է շրջագայում։
Նրանք իրենց հանգիստը կազմակերպում են երկրից դուրս։ Իսկ Հայաստանում եղած ժամանակ շրջում են հայրենիքի գեղատեսիլ վայրերով և հիանում երկրի հրաշալի վայրերով։ Այս օրերին Սոնան հարազատների հետ գտնվում է Դիլիջանում։
Նրանք վայելում են Դիլիջանի մաքուր օդն ու գեղեցկագույն վայրերը։ Եվ ահա երգչուհին մի քանի լուսանկարներ է հանրայնացրել և ցույց տվել, թե որքան հեքիաթային է Դիլիջանը։
Լուսանկարներից մեկում երգչուհին քույրիկի հետ է դիլիջանյան ողջ հմայքով, իսկ մյուսում՝ քրոջ որդու, որին էլ կցել է հետևյալ գրառումը․ «Իմ արև»։ Օգտատերերը հիացել են հեքիաթային լուսանկարներով և ջերմ խոսքեր հղել սիրելի երգչուհուն։