Սնկով կրեմ ապուր․ անչափ համեղ, հեշտ և սառը աշունը ջերմացնող ապուր․ արժի փորձել


Աշունը լիարժեք իր տիրապետության մեջ է։ Եվ աշնանային սառը օդը կարելի է ջերմացնել տաք, անչափ համեղ կրեմ ապուրով։ Ներկայացնում ենք նման հրաշալի մի բաղադրատոմս։ Սնկով կրեմ ապուր։

Անհրաժեշտ է՝

1-2 ատամիկ սխտոր

Կարագ և բուսայուղ

1ճ/գ ալյուր

1 գլուխ սոխ

1 կարտոֆիլ

400գ շամպինյոն սունկ

Ջուր կամ կարելի է փոխարինել հավի արգանակով

Աղ, սև պղպեղ

100մլ 10-20%-անոց սերուցք

Սկզբում սոխը և սխտորը բուսայուղով տապակել, ավելացնել շամպինյոնը: Երբ կցամաքի սնկից առաջացած հեղուկային մասը, հավելել կարագ, ալյուր և 2 ր բովել:

Լցնել կարտոֆիլը, ավելացնել այնքան ջուր, արգանակ, որ բաղադրիչները ծածկվեն (շատ չլցնել, որպեսզի ջրիկ չստացվի): Եփել կես ժամ, որից հետո համեմել, բլենդել և լցնել սերուցքը, սպասել եռա և կրակն անջատել:

Մատուցել չորահացով: Եթե կցանկանաք համերն արտահայտիչ դարձնել, օգտգործեք պատրաստի հավի կամ սնկի չոր, խիտ համեմունքներ։ Աղը և նախընտրած համեմունքները օգտագործել ըստ ճաշակի։


Понравилась статья? Поделиться с друзьями: