Գեղեցկուհի երգչուհի Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել՝ ինչպես միայնակ, այնպես էլ հայրիկի՝ Հրաչյա Հարությունյանի հետ։ Նա հրաշալի տեսք ունի նոր լուսանկարներում։
Սիրուշոն կրում է հայերեն գրությամբ շապիկ սպիտակ և կանաչ գույնի, որի վրա ավտոմեքենաների պատկեր կա։ Նա համադրել է այն կարճ ջինսե շորտերի և սպիտակ մարզակոշիկների հետ։
Ոճային կերպարն ամբողջացնում են վարդագույն արևային ակնոցները և զարդերը։
Սիրուշոն անգամ մազերը հատուկ չի հարդարել՝ թողնելով բնական գեղեցկությունը։
Մյուս լուսանկարներում նա նստած զրուցում է հայրիկի հետ և թեյ ըմբում։
Բացօթյա վայրում հայր և դուստր հիանալի ժամանակ են անցկացնում՝ ջերմ շփվելով միմյանց հետ։
Հրաչյա Հարությունյանը դուստրից պակաս ոճային չէ․ նա կրում է մոխրագույն- սև սպորտային համազգեստ և նորաոճ սպորտային գլխարկ։
Երգչուհու հետևորդները շատ են հավանել նրա նոր լուսանկարները՝ բազում մեկնաբանություններ թողնելով նրա նրբաճաշակության ու ոճային լուքերի մասին։