Սիրուշոն այժմ գտնվում է Ամերիկայում, որտեղ էլ ընտանիքի հետ սպասում է դստրիկի լույս աշխարհ գալուն։

Այս սպասողական հաճելի իրադրությունը լավ հնարավորություն է ընտանիք հետ հրաշալի ժամանակ անցկացնելու համար, որից էլ երգչուհին օգտվում է։ Ընտանեկան հաճելի ժամանցը երգչուհին համատեղում է աշխատանքի հետ։ Նա այս պահին էլ աշխատում է։

Ընտանեկան իր ժամանցից որոշակի դրվագներ Սիրուշոն հաճույքով կիսվում է հետևորդների, երկրպագուների հետ։ Սիրուշոյին մեկ տեսնում ենք որդիներ հետ պաղպաղակ ուտելիս, զբոսնելիս, իսկ ահա օրերս էլ հղիության վերջին ամսում գտնվող մայրիկը ֆուտբոլ էր խաղում որդիների հետ։

Հանրայնացված կադրին կից Սիրուշոն նշել էր Հենրիխ Մխիթարյանին։ Հայտնի և սիրված ֆուտբոլիստն անմիջապես արձագանքել է երգչուհուն և նշել, որ իր կարծիքով Սիրուշոյի մոտ այն ավելի լավ է ստացվում։

Հենրիխ Մխթարյանի այս մեկնաբանությունը և ֆուտբոլիստի հետոնեցած զվարճալի երկխոսությունը Սիրուշոն ինքն է հրապարակել։