Սիլվա Հակոբյանը վերջին շրջանում աշխատանքային ակտիվ գործունեություն է ծավալում։

Նա երկրպագուներին նոր աշխատանքներ է ներկայացնում, մասնակցում է հաղորդումներում, տալիս հարցազրույցներ և, իհարկե, սերտ կապ պահպանում համացանցում երկրպագուների հետ։ Երգչուհին այսօր նոր երգի է պրեմիերա է ներկայացրել։ Նա հանդես է եկել դուետով։ Երգում են Սիլվա Հակոբյանն ու Էդգարը։

Երգը երկլեզու է՝ հայերեն և ռուսերեն։ Այն կոչվուվ է «Երկու օվկիաններ»։ Երգը սիրո մասին է։ Մեղեդին հեղինակել է Արմենչիկը, իսկ խոսքերը պատկանում են Սիլվայի քրոջը՝ Մանե Հակոբյանին։

Այն գեղեցիկ և հաճելի երաժշտություն է։ Տեսահոլովակում ներկայացված է անչափ գեղեցիկ սիրո պատմություն, որը ծնվել է դեռևս դպրոցական նստարանից։ «Երկու օվկիաններ ենք մենք նույն երկրի, սիրո աշխարհում մեր սերը հավերժ է, պիտի ապրի։

Երկու օվկիաններ ենք, տե՛ս, ես ու դու, սերը իմ ու քո՝ տիեզերք»,- հնչում են երգի բառերում։ Անչափ գեղեցիկ տեսահոլովակը կարող եք դիտել վարը։