Գեղեցկուհի երգչուհի Սիլվա Հակոբյանը հետևորդներին ուրախացնելու հերթական առիթն ունի։ Նա դստեր՝ հրաշք Միլայի հետ ջերմ լուսանկարներ է զետեղել՝ անչափ հուզիչ գրառում կատարելով ռուսերեն լեզվով։
«Գոյություն ունի մեկը, ում ձեռքերում է իմ սիրտը։ Նա, ում ժպիտը զարդարում է իմ օրը, ում ծիծաղն ինձ համար ավելի պայծառ է, քան արևը, ում երջանկությունն ինձ երջանկացնում է։ Դա իմ դուստրն է»,- գրել է Սիլվան։
Անչափ զմայլիչ են լուսանկարները՝ լի ջերմությամբ ու փայլով։ Միլան իսկական արքայադստեր տեսք ունի։
Նա վարզագույն ասեղնագործ զարդանախշերով զգեստ է կրում, իսկ մազերին մեծ ծաղիկ։ Սիլվան ժանյակապատ սպիտակ հագուստով է ու շքեղ մեծ ականջօղերով։
Ֆոտոսեսիային մասնակցել է նաև Միլայի հայրիկը՝ Սիլվայի հրաշք ամուսին Նորայր Մանուկյանը։ Հրաշագեղ ֆոտոսեսիան տեղի է ունեցել վարդագույն գեղեցիկ վարդերով պարտեզում։
Վարդերի գեղեցկությունը հրաշալի է համադրվում Սիլվայի և Միլայի լուքերի հետ։