Երկուշաբթի օրը ամերիկյան կոնգրեսում քննարվում էր ադրբեջանական պաշտպանությանը տրամադրվող օժանդակությունը դադարեցնելու հարցը: Սենատորները հակված էին հարցը լուծել ի օգուտ օժանդակությունից զրկելու:
Մինչ քննարկումը սկսելը համաամերիկյան կոչով հանդես էր եկել Ք. Քարդաշյանը, իսկ այսօր Սերժ Թանկյանն է սոցցանցային իր հարթակում կարևոր կոչով հանդես եկել՝ իր բազմահազարանոց ամերիկացիների հետևորդներին հորդորելով դադարեցնել սնել ադրբեջանական ուժերին:
Հիշեցնելով, որ ամերիկայի բնակչության հարկերով սնվող կառավարությունը մինչ այս սնել է ադրբեջանական ուժերին և Ալիևին՝ Ս. Թանկյանը վկայակոչում է նրա վարած քաղաքականությունը:
Երգիչը նշել է, որ այս օրերին Ամերիկան պայքարում է համավարակի դեմ, որի պատճառով նաև տնտեսական լուրջ ճգնաժամի առաջ է կանգնել:
Ս. Թանկյանը խորհուրդ է տալիս այդ օժանդակության գումարն ուղղել առավել կարևոր ոլորտներին, ինչպես օրինակ՝ կրթությունն ու մշակույթն է:
Նա հորդորել է ավելի օգտակար ու զարգացնող ծրագրերի ֆինանսավորում տրամադրել առանց այն էլ սուղ միջոցներով համավարակային այս իրավիճակում: