Սարո Թովմասյանը աշխատանքային բուռն գործունեություն է ծավալում։ Երեկ երեկոյան սիրված երգիչը ներկայացրեց նոր, անչափ գեղեցիկ, մեղեդային երգի պրեմիերա։ Երգը վերնագրված է «Կյանք ու սեր»։ Երգի մեղեդին հեղինակել է տաղանդաշատ Կարեն Սևակը, իսկ խոսքերը պատկանում են Ավետ Բարսեղյանին։

«Կյանք ու սեր է սա, ինձ նայիր ու ասա՝ երազանք, ես քեզ պահեցի ու հասա ու հիմա հավասար անցնելու ենք հազար կյանք ու սեր կոչվող երկուսի ճանապարհ»,- հնչում են երգի բառերում։ Երգը սիրո մասին է, որը Սարոն անչափ հուզական է կատարում։

Երգիչը կարողանում է սիրո գեղեցիկ ապրումներ նեկայացնել միայն իր կատարմամբ՝ առանց որևիցե ծավալվող գործողությունների։

Նա երգը կատարում է այնպես, ասես զգացմունքներն ապրում է այդ պահին և կարողանում է այդ հրաշալի տրամադրությունը փոխանցել ունկնդրին։ Սարոյի ներկայացրած երգը անմիջապես արժանացավ դիտումների և հավանումների։

Երգչի երկրպագուները ակտիվ մեկնաբանում են և գեղեցիկ գրառումներ կատարում տեսահոլովակի ներքո։ Տեսահոլովակը դիտեք վարը։