Ամյան Ռազմիկն իր հերթական գեղեցիկ ու ռոմանտիկ ստեղծագործությունն է ներկայացրել, որը շատերի հավանությանն է արժանացել։ Ստեղծագործությունը դարձյալ Ռազմիկինն է։ Տաղանդավոր երաժիշտն այս փուլում հենց իր հեղինակած ուշագրավ ստեղծագործություններն է մշակում ու ներկայացնում։
Ռազմիկի ստեղծագործության բնույթը ռոմատիկ ու սիրային է։ Ռազմիկի հեղինակած ստեղծագործության գործիքավորմամբ զբաղվել է Էդգար Ալեքսանյանը, իսկ ստեղծագործության մեջ հնչող թավջութակը հնչեցնում է Գասպարյան Նարեկը։
Ստեղծագործության մեջ լսվող ջութակը հնչեցնում է Ասատրյան Գրիշան։ Ռազմիկի երգը ներկայացվում է լեռնառատ տեսարաններով հարուստ հոլովակի ուղեկցությամբ, որի ռեժիսորական աշխատանքներով զբաղվել են Կարեն Ամյանն ու Հարութ Մեհրաբյանը։
Ռազմիկը իր էջի յութուբյան հրապարակման մեջ գրել է, որ երգը նվիրվում է Մարտունին և Սյուզանին։
Ռազմիկը նաև հատուկ շնորհակալություն է հայտնում Գոռ Ծերունյանին։ Տաղանդավոր երաժշտի ու երգչի հետաքրքիր ստեղծագործությունը կարող եք վայելել կցված նյութի մեջ։