Պուտինը պատմել է, որ առաքիչ է աշխատել իր «Վոլգայով» 1990-ականների սկզբում․ ուշագրավ մանրամասներ


Վլադիմիր Պուտինը հարցազրույց է ունեցել և պատմել իր անցյալից այնպիսի ժամանակահատվածի մասին, երբ բավականին դժվարություններ է ունեցել։

Հարցազրույցը կազմակերպվել է «Ռուսաստան․ նորագույն պատմություն» ֆիլմի պրեմիերայի շրջանակում։ ՌԴ նախագահը խոսել է, որ ինչպես բոլորը, այնպես էլ ինքը դժվարություններ է ունեցել։ Երիտասարդ հասակում 1990-ական թվականներին Պուտինն աշխատել է որպես առաքիչ սեփական «Վոլգա» մակնիշի մեքենայով։

Նախագահն իր խոսքում նշել է, որ հաճելի չէ հիշել և խոսել այդ դժվարին ժամանակների մասին, սակայն ամեն բան հենց այդպես էլ եղել է։

Իսկ հաղորդավարի այն հարցին՝ արդյո՞ք դա եղել է այն Վոլգան, որը Վլադիմիր Պուտինն իր հետ բերել է հայրենի գյուղից։ Նախագահը պատասխանել է, որ ուրիշ ուղղակի լինել չէր կարող, քանի որ այլ մեքենա ինքը չուներ։

Պարզ և հասարակ պատասխանները սեփական անցյալից շատ քաղաքացիների  ներշնչել է լինել աշխատասեր, կրթվել, ինքնազրգանալ և հստակորեն քայլել առաջ։


Понравилась статья? Поделиться с друзьями: