Մեր շուրջը, մեր կողքին ապրում են մարդիկ, ընտանիքներ, որոնք ապրում են ծանր պայմաններում, ապրելու համար կենցաղային տարրական պայմանների բացակայությամբ, նրանք կարիքի մեջ են և օգնության են տենչում։
Տարոն Սարգսյան օգտատերը մի ընտաիքի պատմություն է ներկայացրել, որն անչափ հուզիչ ու սիրտ մաշող է։ Ընտանիքը, որ ապրում է խարխլված տանը (եթե այն, իհարկե, կարելի է տուն անվանել) և մեծացնում է վեց զավակների։
Ընտանիքի տատիկը ներկայացնում է տան խնդիրները, առաջին անհրաժեշտ իրերը և ցանկը չի վերջանում։ Տեսանյութի հեղինակը մթերքներ, ընթացիկ ծախսերի համար գումար է տրամադրում և դառը ապրումները սրտում հեռանում։
Կադրերում կարելի է տեսնել ինչպես են ուրախանում երեխաները, ճաշակում բարի մարդկանց կողմից հյուրասիրած կոնֆետները, հացը։
Բարօրություն ենք մաղթում ընտանիքին և առաջարկում վարը կցված տեսանյութում դիտել ընտանիք մասին պատմող տեսանյութը և ծանոթանալ նրանց խնդիրներին։