Առավոտյան սուրճն օրը վայելքով սկսելու լավագույն տարբերակն է։ Ավանդական սուրճը կարող է ինչ-որ օր հոգնեցնել, այդ պատճառով առաջարկում ենք ամեն օր նորություն փորձել։ Պնդուկով սո՞ւրճ։ Այո՛, չեք սխալվում։ Ահա թե ինչպես այն կարելի է պատրաստել։
Պնդուկով սուրճի համար անհրաժեշտ է
1,5 ճաշի գդալ բոված պնդուկ
2 ճաշի գդալ շաքարավազ
Հարած սերուցք՝ ըստ ցանկության
Աղացած սուրճ և ջուր
Պատրաստման եղանակը
Մանրացնել պնդուկը սրճաղացով կամ բլենդերով։ Աղացած սուրճի հետ ջրի մեջ ավելացնել պնդուկի փոշին և եփել թույլ կրակի վրա՝ չհասցնելով մինչ եռալը։ Երբ սուրճը բարձրանա, հանեք կրակից և ավելացրեք շաքարավազը։ Մաղել և լցնել մեծ բաժակի մեջ։ Ցանկության դեպքում վրան լցնել հարած սերուցքը։
Ի դեպ, պնդուկի փոխարեն կարող եք նաև նուշ օգտագործել։ Համը մի փոքր այլ կլինի, բայց նույնպես անսովոր։