Չիզքեյք, որը կսիրեն բոլորը․ քաղցրեղեն ինչպես սրճարանում․ պատրաստեք և վայելեք աներևակայելի համը


Այս չիզքեյքը կսիրեք բոլորդ։

Ստորին շերտ՝

300 գ հաստ թխվածքաբլիթ

60 գ կարագ

4-5 ճ/գ կաթ

Թխվածքաբլիթն անցկացնել բլենդերով մինչև լրիվ կմանրանա, հավելել հալեցրած կարագը և կաթը, ստանալ այնպիսի զանգված, որ ափի մեջ սեղմեք, կպչի, հավաքվի: Տարայի վրա դնել յուղաթուղթ: Իսկ պատերին բուսայուղ քսել, ապա ամրացնել յուղաթուղթը։ Լցնել թխվածքաբլիթնրիկ փշրանքները և հավասարապես տարածել: Տեղափոխել սառնարան 40 րոպեով:

Սպիտակ շերտին՝

8-10 գ անգույն ժելատին

60 մլ սառը ջուր

450 գ կաթնաշոռ

140 գ շաքարավազ

350 մլ 33-35% սերուցք

Ժելատինի վրա ջուր լցնել, թողնել այն ուռչի՝ մոտ 20ր: Կաթնաշոռը շաքարավազի հետ անցկացնել բլենդերով, ստանալ համասեռ զանգված: Սերուցքը հարել, որ լինի հալված պաղպաղակի խտության, ավելացնել կաթնաշոռի զանգվածը և մի քանի վայրկյան հարել:

Ուռած ժելատինը շերեփի կամ փոքր թավայոյւմ մի քանի վայրկյան տաքացնել՝ պահելով շատ ցածր կրակին։ Հեղուկ զանգվածը խառնել կաթնաշոռային զանգվածին, խառնել, հարիչ ոչ մի դեպքում չօգտագործել, այլապես սերուցքը կպնդանա: Սպիտակ զանգվածը դատարկել տարայի մեջ, լավ նստացնել, հարթեցնել: Վերևի մրգային շերտը կարող եք պատրաստել թարմ կամ սառեցրած հատապտուղներից:

200 գ հատապտուղ

50 գ շաքարավազ

50 մլ ջուր

3-5 գ ժելատին

Հատապտուղների վրա լցնել շաքարավազ, ջուր և դնել կրակին: Եփել 10 ր մինչ միրգը կփափկի, որից հետո բլենդել: Միացնել նախապես ուռած ժելատինը, խառնել, թողնել մի փոքր հովանա, լցնել չիզքեյքի վրա և տեղափոխել սառնարան 6 ժ, որից հետո կարելի է վայելել։


Понравилась статья? Поделиться с друзьями: