Չեխիայի դատարանի թույլտվությամբ  Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի Հայաստան


Պրահայի քաղաքային դատարանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել: Ըստ  Չեխիայի  դատարանի մամուլի խոսնակ Մարկետա Պուցինի,  օրենքի  համաձայն՝  երկրի արդարադատության նախարարի հրամանով միայն  նոր  տեղի կունենա  արտահանձնումը:

Նշենք,  որ անցած տարվա դեկտեմբերին Սերժ Սարգսյանի եղբոր որդին՝ Նարեկ Սարգսյանը  ձերբակալվել էր Պրահայում՝  Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր ներկայացնելու ժամանակ: Այդ կեղծ  փաստաթղթում   նրա անունն էր Ֆրանկլին Գոնսալես:

Դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 28-ին այստեղից հարցում էր ուղարկվել Պրահա  Նարեկ Սարգսյանի արտահանձնման  վերաբերյալ:

Վերջինս նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդին է:

Ի դեպ, մինչ ձերբակալությունը նա  միջազգային հետախուզման մեջ էր գտնվում և այժմ  մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության  ու զենքի անօրինական պահման  մեջ:

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!