Չախոբիլի․ վրացական այս համեղ ուտեստի պատրաստման բոլոր գաղտնիքներն այստեղ


Վրացական ուտեստները միշտ էլ սիրելի է շատերի կողմից։ Դրանք օժտված են յուրահատուկ համ ու հոտով և ունեն հագեցած, ընդգծված համ։ Կան որոշակի ուտեստներ, որոնք չափազանց հայտնի են։ Դրանցից մեկն էլ Չախոբիլին է։ Եկեք պատրաստենք։

Անհրաժեշտ է՝

1 ամբողջական հավ (1-1.5կգ )

700գ լոլիկ կամ պահածո

3 հ․ սոխ

2 ճ․գ տոմատի մածուկ

1 թ․գ շաքարավազ

Համեմունքներ՝ աղ, կարմիր, սև պղպեղներ, աղացած համեմի սերմ, չաման կամ խմելի սունելի

2 պճեղ սխտոր

Համեմ

Հավը տապակել այնպես, որ 2 կողմից թեթև կարմրի ( մեջը եփվելը այս փուլում կարևոր չէ):

Թավայից հանել մսի կտորները և կիսալուսնաձև կտրատած սոխը տապակել բուսայուղում, հավելել կլպած մանրացրած լոլիկ, տոմատ, աղ և շաքարավազ:

Լոլիկով զանգվածը եփել 10 ր, ավելացնել մսի կտորները, համեմել և միջին կրակով, փակ կափարիչով եփել 40: Կրակն անջատել, ավելացնել կանաչին և վայելել:


Понравилась статья? Поделиться с друзьями: