Նանան և Գրիգորի Եսայանը հայրենասիրական և մինչև հոգու խորքը հուզող երգ են ներկայացրել։ Այն կոչվում է «Հայաստան Արցախ»։

Ստեղծագործության բառերը հեղինակել է Րաֆֆի Ալթունյանը, երաժշտությունը պատկանում է Մելինե Աֆյանին, ռեժիսորը Կարեն Ամյանն է։ Անչափ գեղեցիկ տեսահոլովակ է․ խորհրդանշական լավատեսական դրվագներով, որ կհուզի յուրաքանչյուր հայի սիրտն ու հոգին։

Հոլովակում գլխավոր կերպարներում երեխաներն են, որոնք մարմնավորում են Հայաստան Արցախ աշխարհները, ովքեր ոտքի են կանգնեցնում տան պարիսպները, ծաղկեցնում ծառերը։

«Հայաստան, իմ Արցախ, քույր ու եղբայր, դուք անբաժան սրտեր երկու, հայերի կանչը հոգու։ Հայաստան, իմ Արցախ, հավերժ մնաք իրար կողքի ու մեկմեկու հավատը դառնաք հոգու։ Ու կգա մի օր, որ հաղթանակած կպարենք մենք Շուշիում նորից»,- հնչում են երգի բառերում։

Երգի պրեմիերայից րոպեներ անց այն արժանացավ բազմաթիվ հավանումների և դիտումների։ Հայրենասիրական այս հզոր երգը դիտեք ստորև կցված տեսանյութում։