«Ուրիշ ես․ գիտեմ, որ սիրում եք ընտանեկան ֆոտոներ, բայց սա էլ եմ ես, ձեր Լիլիթը»․ Լիլիթ Մուրադյանին այսպիսին դեռ չեք տեսել


Լիլիթ Մուրադյանը, ով հազարավոր հետևորդներ ունի ինսթագրամյան տիրույթում, սիրում է հետևորդներին ներկայացնել ու նրանց հետ քննարկել իր առօրյան, որոշակի իրադարձություններ և այլն։

Սիրված հաղորդավարուհին հիմնականում ընտանեկան դրվագներ է ներկայացնում, սակայն այս անգամ Լիլիթը ներկայացել է բոլորովին այլ կերպարում։ Նա նոր ֆոտոշարք է ձեռք բերել, որտեղ ներկայացել է ոչ այն Լիլիթը, որին սովոր են տեսնել օգտատերերը կամ հեռուստադիտողը։

Նա ֆոտոշարքից ընտրել է մի լուսանկար և հանրայնացնելով ՝ կից գրել․ «Ուրիշ ես։ Գիտեմ, որ սիրում եք ընտանեկան ֆոտոներ, բայց սա էլ եմ ես, ձեր Լիլիթը»։

Հաղորդավարուհու հետևորդները հաճելիորեն զարմացել են Լիլիթի նոր տեսքից և ակտիվ եղել մեկնաբանություններում։ Նրանք միաբերան նշում են, որ Լիլիթն այս կերպարում ուղղակի հրաշալի է և յուրաքանչյուր ոճում գեղեցիկ է։

Լուսանկարում Լիլիթը կրում է կանաչ հագուստ, որի հետ հարմարացրել է ոճային դիմահարդարումը։ Լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!