Վարդան Պետրոսյանը, ով ժամանակին ակտիվ գործունեություն էր ծավալում երգարվեստում, արդեն մի քանի տարի է ճամփորդությամբ է զբաղվում։

Նա պարբերաբար տեսանյութեր է հանրայնացնում և իրեն հետևող մարդկանց ցույց տալիս աշխարհի հրաշալի, գեղեցիկ տեսարժան վայրերը։ Այս անգամ Վարդանը գտնվում է Բրազիլիայում։ Նա այցելել է Իգուասու ջրվեժ։

Ճանապարհորդը այնքան տպավորված է եղել ջրվեժի գեղեցկությամբ, որ ցանկացել է ուղիղ եթերում հայրենակիցներին ցույց տալ այդ հրաշալիքը։ Նա ցանկացել է, որ իր հետևորդները քնելուց առաջ ուղղակի ականատես լինեն բնության գեղեցկությանը։

Եվ, իրավամբ, այն աննկարագրելի գեղեցկություն ունի։ Չնայած վատ եղանակին՝ տեսանյութում նկատելի է տուրիստների հոսքը։ Անձրևն է՛լ ավելի է գեղեցկացրել բնության կողմից ստեղծված հրաշք ջրվեժը։ Տեսանյութում Վարդանը պատմում է ջրվեժի երկարության, նրա առավել գեղեցիկ հատվածների մասին։

Նա փաստում է, որ եղանակային անբերանպաստ պայմաններն ընդհանրապես չեն խանգարում զգալ ջրվեժի ողջ գեղեցկությունը։ Մանրամասները և ջրվեժն իր ողջ գեղեցկությամբ դիտեք վարը կցված տեսանյութում։