Լիլուն համացանցային հարթակներում լինելով չափազանց ակտիվ՝ շարունակում է իր կյանքի կարևորագույն և ուշագրավ իրադարձություններով կիսվել հետևորդների հետ։

Երեկ երգչուհին հուզիչ գրառում է կատարել, որտեղ շնորհավորել է առաջնեկի տարեդարձը։ Երգչուհին մասնավորապես գրել է․ «Աշխարհը փոխվեց ինձ համար այն օրը, երբ իմացա, որ մամա եմ դառնալու․ փոխվեց էությունս, փոխվեցին հայացքներս, կյանքս ուրիշ իմաստ ստացավ։

Իմ առաջնեկ, իմ տղա, ծնվեցիր ու ինձ ամենաթանկ կոչումը շնորհեցիր՝՝ «ՄԱՄԱ» դարձրիր։ Հետո երազանքս չուշացավ․ իմ երազած Երազը՝ ծնվեց իմ աղջիկը և երջանկությունս հազարապատկվեց։ Քեզ բյուրավոր փառքեր, Տե՛ր։

Ուզում եմ ամեն կին զգա և վայելի այս մեծագույն պարգևը։ Մամաներ ջան, մեզ պետք է միայն առողջություն, մնացած ամենաանհնարինը մենք կարող ենք անել մեր զավակների համար։

Աստված պահապան լինի մեր բալիկներին և մեզ միշտ առողջ պահի հանուն իրենց»։ Երգչուհու երկրպագուները շնորհավորել և ջերմ մաղթանքներ են հղել Լիլուի գեղեցիկ ընտանիքին։