«Ուզեցի տեսնեք, թե երաժշտական գեները իմ մեջ որտեղից են գալիս»․ Գուրգեն Դաբաղյանը իր հարսանեկան երեկոյից մի հատված է հրապարակել․ տեսանյութ


Սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանը երեկ տոնել է հայրիկի ծննդյան տոնը։ Այդ առիթով երգիչը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայրը երգի կատարմամբ է հանդես եկել։

Այդ կատարումից հետո արդեն բոլորին է հասկանալի դառնում, թե ումից է ժառանգել երգիչը ձայնային հիանալի կարողությունները։

Երգիչը նշել, որ երգում է իր առաջին ուսուցիչը։ Տեսանյութը մի հատված է Գուրգենի և Իննայի հարսանեկան խնջույքից։ Տեսանյութին  կից Գուրգեն Դաբաղյանը գրել է․ «Այսօր հայրիկիս ծննդյան օրը նշեցինք։

Ցանկացա կիսվել ձեզ հետ այս տեսանյութով, որը մի հատված է իմ հարսանեկան երեկոյից: Երգում է իմ առաջին ուսուցիչը՝ հայրս, Լևոն Դաբաղյանը:  Եվ նաև ուզեցի տեսնեք, թե երաժշտական գեները իմ մեջ որտեղից են գալիս»։

Սիրելի երգչի հոր տարեդարձի շնորհավորանքներին միացել են նաև Գուրգենի երկրպագուները և մեկնաբանություններում շնորհավորական գրառումներով են հանդես եկել և բարեմաղթանքներ հղել։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: