Սոնա Ռուբենյանը օրերս նշում էր ծննդյան օրը։ Երգչուհին 28 տարեկան է։ Նա շատ ջերմ, ուրախ և երջանիկ օր է ունեցել։ Դա է փաստում նրա հանրայնացված լուսանկարներն ու տեսանյութը։

Սոնան օրն անցկացրել է հարազատների, մտերիմների հետ։ Երգչուհին մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ նա փչում է ծննդյան տորթի մոմերը։

Երգչուհին պարզաբանել է, որ դա տոնական օրվա ութերորդ տորթն է։ Նա նաև հայտնել է, որ վերջին տորթի մոմերը փչելիս՝ երազել է ևս մեկ տորթի մասին և այն իրականացել է։

Տեսանյութը հումորային բնույթ ունի և նկատելի է, որ սրճարանում բոլորն ուրախ են և օրը ստացվել է։ Տեսանյութին երգչուհին կցել է հետևյալ գրառումը․ «Ծնունդիս վերջին րոպեներին որոշեցի մի երազանք էլ պահել և այս անգամ, որը 8-րդն էր, արդեն ես խնդրեցի ինձ «անակնկալ» տորթ բերեն։

Շատ անսպասելի էր, շատ..»։ Սոնայի երկրպագուները կրկին շնորհվորել են և մաղթել բոլոր երազանքների իրականացում։ Տեսանյութը՝ կից։