Պատմական և լեգենդար Արարատ լեռը հայկականության սիմվոլն է։ Այո՛, Արարատը մեր լեռն է, որին սիրում է յուրաքանչյուր հայ՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է գտնվում։

Այս լեռան մասին գրել են բազմաթիվ բանաստեղծներ, մեծարել ու գովերգել, երգել են հազարավոր երգիչներ, ովքեր ստեղծագործությունները ձոնել են Արարտին և հպարտության զգացողությամբ պատել հայ ունկնդրին։

Բայց շատերի համար էլ այն մնացել է անհաս երազանք։ Բնության տարբեր երևույթներն առավել գեղեցիկ են ընդգծում այս լեռան առանց այն էլ ընդգծված գեղեցկությունը։

Ֆենոմենալ գեղեցկություն ունեցող Արարատը վաղ առավոտյան այնպես ջինջ ու անբիծ է, իսկ կեսօրին այնքան ջերմ և երեկոյան անսհամնան վեհ ու հպարտ։ Ներկայացնում ենք մի լուսանկար, որտեղ Արարատը յուրահատուկ գեղեցկությամբ է ներկայացված։

Լուսանկարի հեղնակը Անդրանիկ Խուրշուդյանն է, ով այս չքնաղագեղ կադրը ստացել է գիշերը ժամը մեկի շրջակայքում։ Այն լուսավորված է լուսնի լույսով։ Անսահման գեղեցիկ լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։