Ոչ մի լավ տղա չի հայհոյում… Լիլուն բարկացած հոլովակ է հրապարակել


Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն շարունակում է համացանցային տիրույթում մեծ ակտիվություն ապահովել և երկրպագուների համար մշտապես լինել հասանելի։

Երգչուհին սոցիալական իր հարթակում անդրադառնում է տարաբնույթ թեմաների և խոսում ու քննարկում հանրային պահանջ ունեցող ցանկացած հարցի շուրջ։ Այս անգամ նա եթեր է դուրս եկել փոքր-ինչ բարկացած։ Ինչպես գիտեն շատերը՝ երգչուհու որդին արդեն դպրոցական է։

Նա սովորում է առաջին դասարանում։ Եվ ահա Լիլուն իր խոսքում դիմելով որդու դասընկերների ծնողներին, հատկապես՝ հայրերին՝ նշում է, որ հայհոյանք սովորելով և խոսքում անընդհատ հայհոյանք օգտագործելով տղան լավը չի դառնում։

Դեռ ոչ մի լավ տղա այս կյանքում հայհոյանքով առաջ չի մղվել։ Այս թեման երգչուհուն շատ է անհանգստացնում։

Լիլուն հավելել է, որ յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի պատիվն է և զզվելի է, որ երեխան ընտանիքից դուրս է գալիս և ընդօրինակածը  տանում դպրոց։ Լիլուի խոսքի մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!