«Ոճս փոխելուց հետո մարդիկ սկսեցին ինձ սիրել»․ «Սարի աղջկա» Բեթին՝ Անիտա Ավետիսյանը՝ ոճային կտրուկ փոփոխության, ապահոված ընտանիքում մեծանալու և երգչուհու կարիերայի մասին


Անիտա Ավետիսյանը հանրության կողմից ճանաչվեց «Սարի աղջիկ» սերիալից, որտեղ դերասանուհին մարմնավորում է Բեթիին։ Մինչ սերիալը, Անիտան քայլեր է կատարել երգարվեստում։ Մասնագիտությամբ հագուստի մոդելավորող է։

«Սարի աղջիկ» հեռուստասերիալը շուտով ավարտվում է․ դերասանուհին պատրաստվում է նոր երգ ձայնագրել, տեսահոլովակի հետ կապված նշել է, որ դեռ չգիտի տեսահոլովակ կնկարահանի, թե ոչ։ Խոստովանել է, որ ապահովված ընտանիքից է և նմանօրինակ ծախսերը հայրն է հոգում։

19 տարեկանից մեքենա է վարում, որը հայրն է նվիրել։ Այժմ մեկ այլ մեքենա է ցանկանում և հայրը գիտի, որ դերասանուհի դուստրը վառ գույնի մեքենա է ուզում։ Սերիալային նկարահանումներից չնչին վարձատրություն է ստանում։

Պատմել է, որ ընտանիքում բոլորը իրավաբաններ են և ավելորդ ուշադրություն չեն սիրում։ Հայրիկին դժվարությամբ է համոզել դերասանական կարիերա սկսելու համար։ Դերասանուհին խոստովանում է, որ հայտնիություն սերիալն է բերել, քան երգարվեստը՝ չնայած արդեն տեսահոլովակ ուներ, բայց նրան Բեթի գիտեն։

Անիտան նկատել է, որ սիրվել է հեռուստադիտողի կողմից, հատկապես, երբ փոխեց ոճը։ Նախկին կերպարի ժամանակ նրան գոռոզ են համարել, իսկ ոճափոխությունից հետո ավելի շատ դրական արձագանքներ է լսում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!