Ոլոռով ռագու, որն օժտված է անկրկնելի համային հատկանիշներով


Հատիկավորների օգտակար հատկություններին ծանոթ են գրեթե բոլորը։ Այս հատիկավորը՝ ոլոռը, պարունակում է օրգանիզմի համար շատ կարևոր և օգտակար էլեմենտներ։ Ներկայացնելու ենք ռագուի բաղադրատոմս, որը կարելի է նաև մատուցել փլավային զանազան ուտեստների հետ։

Այն կընդգծի փլավի համը և առավել համով կդարձնի։ Այսպես, ոլոռով ռագու։ Բուսակերները կարող են բաղադրատոմսը նույնությամբ կրկնել, բայց արդեն առանց մսի։ Առջևում պահքն է և սա շատ հարմար ճաշ կլինի, իհարկե, առանց մսի:

Անհրաժեշտ է՝

3 ճ/գ բուսայուղ

1 սոխ

1 գազար

1 պղպեղ թարմ կամ սառեցրած

1 ճ/գ տոմատի մածուկ

1 թարմ լոլիկ կամ 2 ճ/գ լեչո

աղ,կարմիր ու սև պղպեղ

1 կարտոֆիլ

կես կրծքամիս

200 գ սառեցված ոլոռ

300 մլ ջուր

համեմ, սամիթ

Սոխը, գազարը, պղպեղը մանր կտրատած, տոմատը, համեմունքները խառնել և բուսայուղում տապակել, այնուհետև միացնել կարտոֆիլը, կրծքամիսը և ոլոռը, հավելել ջուրը, դնել կրակին մինչ կեփվեն միսն և կարտոֆիլը։

Մատուցելիս լցմել մանրացված կանաչին։


Понравилась статья? Поделиться с друзьями: