Ո՞ր հայտնի լրագրողները հավատացին Նանե Արզումանյանին․ հաղորդավարը պատմել է իր մասնագիտական կյանքի ուղին․ մանրամասներ


Նանե Արզումանյանը համացանցային իր հարթակում մի գրառում է կատարել, որտեղ պատմել է, թե ինչպես է սկսել իր մասնագիտական կյանքի ուղին։ Նա որոշակի մանրամասներ է հայտնել և նշել այն հայտնի լրագրողների անունները, ովքեր այդ ճանապարհին հավատացել են իրեն։

Նանեն գրել է․ «Մի փոքր պատմեմ իմ մասին. 1-ին անգամ ոտք դրեցի հեռուստատեսություն, երբ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի էի։ Գևորգ Ալթունյանը զրուցեց ինձ հետ ու միանգամից առաջարկեց եթեր մտնել։

Հետագայում այդ հնարավորությունն ինձ տվեց Մենուաը ՀԱրությունյանը, ով հավատաց ու վստահեց։ Հետագայում՝ արդեն 2013 թվականին, սկսեցի «Անկեղծության ժամ» հեղինակային հաղորդումս, որը դարձավ սիրված ձևաչափ և գրեթե բոլոր TV-ներում տարբեր անվանումներով սկսեցին վարել։

Հետագայում ունեցա «Առանց դիմակի», «Վերջակետից հետո», «2 Round», «Ֆեյսբուքից դուրս» հաղորդումները։ Գրեթե 12 տարվա աշխատանքային փորձի ընթացքում մի երևույթ կա, որն ուզում եմ ընդգծել՝ հատկապես էկրանի մարդը միշտ պիտի ունենա չափի զգացողություն։

Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հավատացել են ինձ։ Էկրանն ամենանուրբ սարքն է, որը ստել չգիտի։ Շնորհակալ եմ Ձեր Սիրո համար»։


Понравилась статья? Поделиться с друзьями: