Ո՞վ է երեկ Սիսիանում զnհված Մերուժան Հարությունյանը․ մանրամասներ


Երեկ Հայաստան աշխարհը կրկին ցնցվեց և վերապրեց անցյալ տավա դաժան օրերից  մեկը։ Ադրբեջանի կողմից հարձակումը տևեց մի քանի ժամ և լռեցվեց Հայոց բանակի պատասխան հարվածների արդյունքում։

Չնայած այն բանին, որ օրվա ավարտին պաշտոնական տեղեկատվության մեջ ասվում էր, որ ռուսական միջնորդությամբ կրակը լռեցվել է, Դանիել Իոաննիսյանը շարունակում է պնդել, որ կրակը դադարեցվել է տղաներՄերուժն ի պատասխան գործողությունների արդյունքում։ Ցավոք սրտի, հայկական կողմն ունի նաև զոհեր, վիրավորներ և  գերիներ։

Մանրամասն տեղեկություններ դեռ չկան, տվյալները շարունակում են ճշտվել։ Միայն հայտնի է մեկ զոհի անուն։ Սիսիանում  ընկած հերոսը Մերուժան Հարությունյանն է, ով ամուսանացած էր և հանդիսանում էր երկու երեխաների հայր։

Մերուժանը նաև մասնակցել էր քառասունչորսօրյա պատերազմին։ Այդ ժամանակ հերոսի մոտ արկ էր պայթել և վնասել նրա լսողությունը, սակայն հայորդին վայրկյան անգամ չի վարանել և շարունակել է կռվել։

Իսկ երեկ էլ Սիսիանում պատրաստակամորեն կռվել ու ընկել է հանուն հայրենիքի։ Խոր ցավակցություններ ենք հայտնում Մերուժանի ընտանիքին և բոլոր հարազատաներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: