Շուշան Պետրոսյանի երաժշտական գործունեությանը շատերն են կարոտել։ Երգչուհին սկսել է դանդաղորեն վերադառնալ տարիների առաջվա գործունեությանը։

Օրերս երգչուհին համերգային ծրագրով է հանդես եկել, որտեղ որպես հյուր այցելել են երգարվեստի կարկառուն ներկայացուցիչներ։

Մինչ այս երգչուհին փոքրիկ համերգային ծրագրերով առիթ ունեցել է ներկայանալ իր հանդիստաեսին։

Նա անկեղծացել է, որ փոքրիկ վախ ուներ հանդիսատեսի առաջ, սակայն բեմում արդեն կարողացել է հաղթահարել։ «Կարևորը՝ ոգիս տեղն էր. դա այն է, որ ինձնից չես խլի»,- նշում է երգչուհին։

Շուշանը նշել է, որ դահլիճի 80 տոկոսին չէր ճանաչում։ Նրանք եկել էին ուղղակի լսելու երգչուհուն։ Հավելել է, որ երբեք չի զղջացել պատգամավոր դառնալու համար, քանի որ խորհրդարան է մտել արվեստի հարցերը բարձրաձայնելու համար։

Շուշանը նաև խոսել է Հայկոյի մասին և հայտնել, որ խոր ցավ ու վիշտ թողեց Հայկոն իր հոգում։ Իր հայերանսիրական երգերի սկիզբը հենց Հայկոն է եղել։ Համերգի հյուրերն ներկայացնում ենք նյութին կից։