Աննա Հակոբյանը շարունակում է սիրով կիսվել ընտանեկան դրվգաներով և ներկայացնել ուշագրավ կադրեր։ Նա, ինչպես բոլոր մայրերն աշխարհում, հպարտանում և անսահման մեծ սիրով է սիրում իր երեխաներին։
Բազմազավակ մայրը սիրում է ժամանակն անցկացնել նրանց հետ, շփվել և ապրել յոյւրաքանչյուրի զգացումներով ու ապրումներով։
Այսօր Վարչապետի տիկինը համացանցային իր հարթակում, որտեղ բավականաչափ ակտիվություն ունի, ներկայացրել է դստեր՝ Շուշանի լուսանկարները։ Շուշանը շատ նուրբ տեսք ունի։ Նա կրում է նուրբ երանգավորմամբ զգեստ, որն անչափ սազում է նրան։
Եվ միայն փոքրիկ գրատախտակին կարելի նշմարել մի կարճ գրառում, որից պարզ է դառնում, որ Շուշանն օրեր առաջ տոնել է տարեդարձը, սակայն լուսանկարները մայրիկը միայն այսօր է հանրայնացրել։ Բազմաթիվ օգտատերեր ջերմ շնորհավորանքներով են հանդես եկել և ջերմ մաղթանքներ հղել Շուշանին։
Մենք նույնպես շնորհավորում ենք նրան և լավագույնը մաղթում։ Իսկ լուսանկարները սիրով ներկայացնում ենք նյութին կից։