Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ հունվարի յոթին, սիրված երգչուհի Սիրուշոն նշում է ծննդյան օրը։ Փոփ երգչուհին այսօր դարձավ երեսունհինգ տարեկան։

Այս պահին նա գտնվում է Մոսկվայում։ Ինչպես ինքն էր տեղեկացրել, նա այնտեղ է գործնական հանդիպումներ իրականացնելու նպատակով։

Իր թիմը ցանկանում է Պռեգոմեշ զարդերի վաճառք իրականացնել նաև Մոսկվայում և ինչպես երգչուհին է նշել՝ չեն կարող իրենց թույլ տալ խանութներ ունենալ, ուղղակի պետք է պայմանագրեր կնքել խանութներում ներկայացնել իրենց զարդերը։

Կեսգիշերին Մոսկվայում երգչուհուն անակնկալ կերպով շնորհավորել են Մոսկվայում գտնվող նրա ընկերները, հարազատները։ Վաղ առավոտից նրան շնոհավորում են նաև Հայաստանում գտնվող ընկերները, մի շարք երգիչ, երգչուհիներ և այլ բնագավառի ներկայացուցիչներ։

Ուշագրավ էր Անդրեի շնորրհավորանքը։ Նա մի տեսանյութ էր հանրայնացրել, որտեղ ինքը փողոցում պարում է երգչուհու հետ։ Տեսանյութին կից Անդրեն գրել է․ «Շնորհավոր ծնունդդ, իմ ընկեր։ Միշտ միասին, միշտ մանկության խենթ գրկում»։