Աննա Հակոբյանը միացել է առողջապահության նախարարության կազմակերպած իրազեկման արշավին՝ երևանյան փողոցներում իրազեկող թերթիկներ բաժանելով:
Նրա առանց դիմակ լինելու և մարդաշատ վայրերում հայտնվելու հանգամանքը հասարակական շրջանակներում բուռն քննարկումների առիթ է տվել: Շատերը քննադատում էին Ա. Հակոբյանին՝ նրան մեղադրելով վիրուսի տարածման հավանականություն ենթադրող քայլի համար:
Քիչ առաջ Ա. Հակոբյանը սոցցանցայի գրառում է արել, որով ներկայացրել է իր այսօրվա քայլի իմաստը, պատճառն ու նշանակությունը: Նա բացատրել է, որ ինքը վիրուսակիր չէ, ինչը ապացուցվել է կրկնակի թեստերով, բացօթյա տարածքում անիմաստ է համարել դիմակ կրելու անհրաժեշտությունը, իսկ մարդկանց իրազեկող թերթիկ բաժանելիս պահպանել է անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը:
Դրանից հետո Ա. Հակոբյանին շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարը՝ կիսվելով Ա. Հակոբյանի հրապարակած նկարները, որոնք արվել են ակցիայի ժամանակ:
Ստորև ներկայացնում ենք գրառումները երկուստեք: