Շաքեի ջրվեժ․ ինչպե՞ս հայոց գեղեցկուհի ջրվեժը ստացավ իր անվանումը․հետաքրքիր մանրամասներ


Հայաստանի բնությունն աննկարագրելի գեղեցիկ է։ Ինչ խոսք, մեր հայրենիքում կան վայրեր, որտեղ կարծես գրքում պատկերված դրախտում լինես ու դժվարանում ես հավատալ, որ այն իսկապես իրական է։

Հայ գրականության կարկառուն ներկայացուցիչներ բազմաթիվ անգամ նկարագրել ու ընթերցողին են հանձնել Հայաստան աշխարհի բնության բազմաթիվ պատկերներ։

Մեր հայրենիքի գեղեցկագույն վայրերից մեկն էլ Շաքեի ջրվեժն է, որի անվան շուրջ հյուսվող լեգենդը ցանկանում ենք ներկայացնել ձեզ։ Թշնամիները 93 կույս աղջիկների այդ տարածքով տանում էր իրենց առաջնորդին, ով  եկել հաստատվել էր Սյունիքում։

Ճանապարհին աղջիկները զինվորներին խնդրում են թույլ տալ լողալ Որոտանում, քանի որ երկար ճանապարհից չափազանց կեղտոտվել և փոշոտվել էին։ Թույլտվություն ստանալուց հետո աղջիկները սուզվում ու անհետանում էին։

Միայն մի կապուտաչյա աղջիկ էր մնացել ջրում և երբ առևանգիչ-զինվորները ցանկանում էին նրան բռնել, ժայռից ջուր հորդեց և թաքցրեց Շաքեին, մինչև նա կարողացավ փախչել։ Այդ օրվանից ջրվեժը և մոտակա գյուղը մարդիկ անվանեցին Շաքե։


Понравилась статья? Поделиться с друзьями: