«Շաքարս, ճնշումս ու վերջին մազերս սարսափից վեր թռան․․․»․ ի՞նչ է պատահել Սամվել Մարտիրոսյանին


Սամվել Մարտիրոսյանին համացանցային տիրույթում շատերն են ճանաչում։ Նա մասնագիտությամբ տեղեկատվական անվտանգության մասնագետ է և մեդիա փորձագետ։

Փորձագետը տեղեկատվական դաշտում եղած  կարևորագույն նորությունների մասին մշտապես տեղեկացնում է հանրությանը և անհրաժեշտության դեպքում զգուշացնում համացանցային հարձակումների և առկա այլ վտանգների մասին։ Նրան մեդիա տիրույթում բավականին շատ օգտատերեր են հետևում։  Մարտիրոսյանը երբեմն իրեն հատուկ հումորով հրապարակումներ է կատարում։

Այս անգամ  նա հանրայնացրել է մի զրույցի լուսանկար, որտեղ երևում է, որ այն լրագրողի հետ է կայացել։ Այնուհետև պարզ է դառնում, որ լրագրողը սխալմամբ է  դիմել Աամվել Մարտիրիոսյանին, ինչին փորձագետը հումորային գնահատական է տվել՝ ծածկելով լրագրողի ինքնությունը։

Այդ լուսանկարին կից Սամավել Մարտիրոսյանը գրել է․ «Շաքարս, ճնշումս ու վերջին մազերս սարսափից վեր թռան, մինչև հասկացա, որ լրագրողը համարով սխալվել ա»։

Մեկնաբանությունում օգտատերերը ակտիվ քննարկումներ են իրականացրել և ոչ պակաս հումորային արձագանքներ կատարել։


Понравилась статья? Поделиться с друзьями: