Ն․ Փաշինյանի հրավիրած հանրահավաքն ավարտվեց․ ահա թե ինչ պայմանով և ի՞նչ է լինելու առաջիկայում


Կեսօրից ավելի վաղ հանրայնացվեց ԳՇ պետի հայտարարությունը, որով պահանջվում էր վարչապետի հրաժարականը։ Այս պահանջին Ն․ Փաշինյանը հանրահավաքի հրավերով պատասխանեց։ Հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ինքը ԳՇ պետի և առաջին տեղակալին ազատել է պաշտոնից։

Վարչապետն արձանագրեց, որ ոստիկանությունն ու Պաշտպանության նախարարությունը շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները, իսկ ԳՇ պետք է ընդունի, որ որոշ բարձրաստիճան ռшզմական գործիչներ պարտավորեն պատասխանել պшտերազմի ընթացքին ու ելքին վերաբերող մի քանի հարցերի։

Հանրահավաքը վերածվեց երթի։ Մինչ այդ Ազատության հրապարակում էին հավաքվել նաև ընդդիմադիրները։ Չնայած Ն․ Փաշինյանի աջակիցների և ընդդիմադիրների միջև փոքրիկ տեղային բшխումներ եղան, բայց դրանք լայն տարածում չունեցան։

Քիչ առաջ Ն․ Փաշինյանը հայտարարեց, որ հանրահավաքն իր առաքելությունն արեց և նախագահը պետք է ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման մասին իր որոշումը։

Նա նաև հայտարարեց, որ պատրաստվում է հանդիպումներ ունենալ տարբեր ուժերի հետ։ Նշեց, որ ժողովրդի պահանջի համաձայն արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Այլևս չի լինելու նաև թավիշ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!