«Նրա վերջին ժպիտից մինչև մահ ընդամենը 58 վայրկյան էր»․ Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել դատարանի դահլիճից․ տեսանյութ


Օրերս հենց դատարանում մահացած Արմեն Գրիգորյանի անժամանակ և հանկարծակի  մահը ցնցեց հայ հանրությանը։ Անվանի պրոդյուսերը կյանքից հեռացավ ուղիղ եթերում բոլորի աչքի առաջ։ Ժամանակին իր հարցազրուցներից մեկում հայրենակիցներին վիրավորելու պատճառով այսօր հասարակության մի ստվար հատված ասես հրճվում է երիտասարդ տղամարդու մահվան դեպքով, ինչն ուղղակի անթույլատրելի է։

Իհարկե քննադատելի է դա։ Եվ հանրային որոշ  դեմքեր հասցրեցին տեսախցիկի առջև քննադատել նման մարդկանց և ուշքի բերելու փորձեր կատարել։

Երեկ Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունն էր և հուզիչ ու միևնույն ժամանակ զայրացած խոսքով հանդես եկավ Նաիրա Զոհրաբյանը, ով Արմեն Գրիգորյանի մահվան պահին գտնվում էր դատարանում վերջինիս մայրիկի կողքին նստած։

Իր խոսքը Նաիրան հանրայնացրել է համացանցայն իր տիրույթում, որին կից գրել է․ «Արմենի մահը քաղաքական սպանություն էր։ Նրա վերջին ժպիտից մինչև մահ ընդամենը 58 վայրկյան էր»։

Նաիրա Զոհրաբյանի խոսքը ողջ մանրամասնությամբ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!