Արդեն դեկտեմբերն է և Ամանորին մնացել են հաշված օրեր։ Շատերն արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները․ զարդարել բնակարանները և այլն։ Հանրային դեմքերն այս ամենից անմասն չեն։ Ընտանեկան, գեղեցիկ և անչափ ջերմ կադրեր է հանրայնացրել Նունե Եսայանը։

Երգչուհին ցույց է տվել, թե ինչպես են զարդարել տոնածառը իր երեխաները։ Նրանք երկու հսկայական տոնածառ են զարդարել և իրենց տանը ստեղծել Ամանորյա գեղեցիկ, հեքիաթային պատկեր։ Նրանք ասես Ամանորյա ֆիլմից դուրս եկած մի պատառիկ լինեն։

Հետաքրքրական կադրերը ներկայացնում ենք նյութին կից։ Երգչուհին նաև գրառում է կատարել, որտեղ կոչ է արել շնորհավորել միմյան ձմռան առաջին օրվա հետ կապված և ջերմությամբ, սիրով ու բարությամբ պարուրվել։

Նա մասնավորապես գրել է․ «Շնորհավորեք միմյանց ձմռան սկզբի կապակցությամբ, ջերմացեք ձեր բարությամբ և սիրով:

Դե իսկ երեխաներս ապահովեցին նախատոնական տրամադրությունը»։ Երգչուհու երկրպագուները հիացել են նախատոնական գեղեցիկ պատկերներով և հաճելի ու հեքիաթային տրամադրություն մաղթել։