Նոր օրինագիծը երջանկացրել է Նաիրա Զոհրաբյանին


Մարդու իրավունքները պաշտպանող Ազգային Ժողովի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը երջանիկ է, որ պայքարն արդյունք է տվել։ Գրառմամբ նա հայտնել է, որ այսօր միաձայն կողմ է քվեարկվել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագծի օգտին։ Զոհրաբյանն անչափ ուրախ է, որ այսուհետ կենդանիները պաշտպանված կլինեն վայրենիներից։
Զոհրաբյանն իր երախտիքն է հայտնել կենդանասերների կազմակերպություններին, հանրությանը՝ այս օրենքի ընդունմանն անհամբեր սպասելու համար։ Քաղաքական գործիչը, ով երկաթե կին է թվում, իրականում շատ կենդանասեր է։ Նա համարում է, որ վերոնշյալ օրինագիծն մարդկային արժեքների մասին է։

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն այսօր ահասարսուռ աստիճանի է հասել։ Սարսափելի է գիտակցել, որ այդ մարդիկ մեզ հետ նույն օդն են շնչում։ Ամոթալի է, որ անմարդկային նման էակներն առհասարակ գոյություն ունեն։
Նշենք, որ Զոհրաբյանը, բացի օրենքի ջատագով լինելուց, շան տեր է։ Անկախ պաշտոնից՝ նա գրեթե միշտ հասցնում է զբոսանքի հանել չորսոտանի իր ընկերոջը։


Понравилась статья? Поделиться с друзьями: