Նոր հումորային սերիալ Մենչից․ սիրված դերասաններ, ուշագրավ դրվագներ․ ի՞նչ է սպասվում հեռուստադիտողին


Արդեն մեկ տարի է, ինչ Արմեն Պետրոսյանը (Մենչը) դադարի մեջ էր։ Եվ ահա դադարն ավարտված է և  պրոդյուսերը պատրաստվում է նոր նախագծով հանդես գալ։

Նա ԱՄՆ-ից ժամանել է, որպեսզի սկսի համապատասխան աշխատանքները։ Նկարահանվում է նոր հումորային սերիալ։ Մենչը այժմ զբաղվում է տեխնիկական հարցերով, այնուհետև կմեկնի, իսկ հետագա աշխատանքներն արդեն կկատարի հեռվից։

Նոր հեռուստասերիալում ընդգրկված է հիանալի դերասանական կազմ՝ Գոռ Հակոբյան, Լուզիա Ներսիսյան, Գրիգոր Դանիելյան, Աղաս Մանուկյան, Եվա Բաղդասարյան, Գարիկ Սեփխանյան, Անիտա Ավետիսյան, Մխիթար Ավետիսյան, Էմմա Սապունջյան, Վահան Թովմասյան, Էրմինա Զախարովա, Ելենա Բորիսենկո, Իլոնա Մկրտչյան և այլք։

Նման դերասանական կազմը հուշում է, որ նախագիծը հաջողվածներից է լինելու։ Այն սիթքոմ չէ։ Բաղկացած է քսանչորս մասից և նկարահանումները տաղավարում չեն լինի։

Այն սիրային պատմություն է իրենից ներկայացնում, որտեղ մի կին սիրահարվում է իրենից 15 տարով փոքր տղայի։ Այն հետաքրքիր է լինելու և մոտ ապագայում հեռուստադիտողը հարավորություն կունենա այն վայելելու։


Понравилась статья? Поделиться с друзьями: