Խեցգետնի ձողիկները սառնարանում տեսնելով՝ անմջապես մտածում ենք աղցան պատրաստել, բայց ոչ, առաջարկելու ենք յուրատեսակ ուտեստ, որը դժվար թե պատրաստած լինեք․ այն նորույթ է համարվում։

Համով և միևնույն ժամանակ թեթև և նուրբ ուտեստ է, որը նաև նախընտրելի է պատրաստել իր անչափ արագ պատարաստման գործընթացի շնորհիվ։ Այս ուտեստն իրենից ներկայացնում է կոտլետներ, որը, հավատացնում ենք, շատ կհավանեք։ Կարելի է համադրել ցանկացած այլ փլավային ուտեստների հետ։

Անհրաժեշտ է՝
Խեցգետնի ձողիկներ — 300 գ
Պանիր — 100 գ
Հավկիթ — 1 հ․
Ալյուր — 1-1,5 ճ․գ․
Թթվասեր — 2 ճ․գ․
Սամիթ
Աղ

Ձողիկները մանրացնել, պանիրը քերել (ցանկացած տեսակի), կտրատել սամիթը, հավելել հավկիթը և մնացած բաղադրիչները միախառնել։ Այս զանգվածից գդալի օգնությամբ դնել տաք թավայի մեջ և տապակել բուսայուղի մեջ 2 կողմից։

Նյութին կցված լուսանկարները կօգնեն, որպեսզի գործընթացն առավել հասկանալի և դյուրին լինի։