Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական դիրքեր և տղաներին նվերներ հանձնել․ տեսանյութ


Ամանորն անցկացնում ենք խաղաղ հենց այն տղաների շնորհիվ, ովքեր ցրտին  և մթին կանգնած են անսասան և պահպանում են հայրենիքի սահմաններն ու թիկունքը և հենց այն տղաների շնորհիվ է, ովքեր հավերժացան և այժմ էլ վերևից են հսկում հայրենիքի խաղաղությունն ու անդորրը։

Հիշենք ու երախտապարտ լինենք յուրաքանչյուր խաղաղ վայրկյանի համար։ Նիկոլ Փաշինյանը Ամանորի նախաշեմին այցելել է մարտական դիրքեր և նրանց օրը նույնպես տոն դարձրել և ընդգծել զինվորի, սահմանապհի կարևորությունը։

Նիկոլ Փաշինյանին ուղեկցել է Սուրեն Պապիկյանը։ Նրանք ըստ արարողակարգի ողջունել են միմյանց, այնուհետև վարչապետը շնորհավորել է տարեմուտի կապակցությամբ և նվերներ հանձնել զինվորներին։

Ապա ելույթով է հանդես եկել, որտեղ շնորհավորանքներ և մաղթանքներ է հղել ոչ միայն զինվորներին, այլև նրանց ընտանիքի անդամներն և խնդրել  շնորհավորանքներն իր անունից փոխանցել ընտանիքի անդամներին։

Այս մասին պատմող տեսանյութը առավել մանրամասնությամբ կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: