Լուսինե Թովմասյանը, ով համացանցում ակտիվ է և սիրում է հետևորդների հետ կիսվել իր կյանքի ուշագրավ իրադարձություններով և ընտանեկան իրավիճակներով, այս անգամ պատմել է որդու մասին։
Գեղեցկուհին հանրայնացրել է որդու լուսանկարները, որոնց կից շնորհավորել է նրան։ Փոքրիկն օրերս դարձավ երեք տարեկան։ Լուսինեն երկու երեխաների մայրիկ է։ Նրանց հետ անցկացրած ժամանցից հաճախ է հրապարակումներ կատարում։
Այս անգամ որդու մասին նա գրել է․ «Ալեքը դարձավ 3 տարեկան։ Նա մարդ- ժպիտ է, ում նայելիս երբեք չես կարող լուրջ դեմք ունենալ։ Այնքան դրական լիցքեր, ուրախություն, ժպիտ և լավ էմոցիաներ է բերել այս աշխարհ, որ նկարագրելու չի։
Նա ժպիտ կպարգևի անգամ ամենալուրջ մարդուն. ես դրանում համոզված եմ»․ այնուհետև ջերմագինմաղթանքներ է հղել որդուն։
Լուսիներ հետևորդներն անտարբեր չեն եղել և անկեղծորեն շնորհավորել են փոքրիկին։ Մենք նույնպես շնորհավորում ենք և լավագույնը մաղթում փոքրիկ Ալեքին։