Արցախյան վերջին պատերազմը ցավով ու տառապանքով լցրեց հայի սիրտը թե՛ սփյուռքում, թե՛ հայրենիքում։ Եվ կյանքն այլևս առաջվանը չէ, ինչքան էլ որ մարդիկ փորձում են կյանքը շարունակել բնականոն հունով։

Փոխվել է ամեն բան և անգամ ուրախ առիթներին մարդու հոգին թախիծն է պատում, երբ մեկ րոպե լռությամբ հարգում են անմահացած տղաներին։

Ժամանակը թռչում է և մեկ տարուց էլ ավելի է ինչ նրանք այլևս մեզ հետ չեն, բայց ասես արհավիրքը երեկ էր, որ տեղի ունեցավ։ Մեկ տարուց ավելի է ինչ ծնողները ցավն ու կսկիծը սրտներում գոյատևում են առանց որդիների։

Այդ անասելի, աննկարագրելի ցավը խեղդում է և երբեք էլ չի թողնի ազատ շնչել։ Ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ իրենց հոգու երգն են երգում անմահացած Վարդան Ամալյանի ծնողները։ Հերոսի հայրը երգիչ-երգահան Դավիթ Ամալյանն է։

Օգտատերերը իրենց ցավակցություններն ու զորակցությունն են հայտնել մեկնաբանություններում ։ Հերոսի ծնողների հիանալի և հուզիչ կատարումը դիտեք վարը։