Նանե Արզումանյանը շարունակում է ակտիվությունը համացանցում և մշտապես առաջիններից մեկն է, որ հայտնում է այս կամ այն կարևոր տեղեկատվությունը։

Նանեն Արցախյան վերջին պատերազմում կորցրել է եղբորը՝ հրամանատար Արտուշ Արզումանյանին, ում մասին զինվորներրը մեծ հարգանքով ու կարոտով են խոսում։ Նանեի ընտանիքը անասելի կարոտը սրտում շարունակում է ապրել՝ յուրաքանչյուր քայլն ուղղելով իրենց և մեր հերոսի անունը վառ պահելու գործին։

Հերոսը երկու որդի ունի, որոնցից մեկը շարունակում է հոր նվիրական գործը՝ անառիկ է պահում հայրենիքի սահմանները։

Նանեն հաճախ է համացանցում պատմում եղբոր ընտանիքի մասին և յուրահատուկ ակնածանքով խոսում եղբորորդիների մասին։ Նանեն, թաքցնելով հոգու անվերջանալի վիշտը, մշտապես ժպտադեմ ներկայանում է հանրությանը։

Այս անգամ լրագրող, հաղորդավարը գեղեցիկ լուսանկար է հանրայնացրել, որին կից գրել է․ «Եթերից դուրս»։ Լուսանկարում Նանեն գեղեցիկ շնիկ է գրկած, իսկ ինքն ինչպես միշտ գեղեցիկ ժպտում է։