Այն, որ առաջացած իրավիճակում ամենախնդրահարույց վիճակում հայտնված ոլորտներից մեկը կրթական ոլորտն է, անժխտելի է: Այս փաստն էլ բազմազան խնդիրների ու հարցերի առաջ է կանգնեցրել ոլորտի պատասխանատուներին, որն էլ ջանք ու եռանդ չեն խնայում դրանց հնարավորինս արդյունավետ լուծում տալ:
Նախարար Ա. Հարությունյանը քիչ առաջ հրապարակում արեց՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ուղիղեթերային պարզաբանումներով հանդես գալ՝ ներկայացնելով անցնող ուստարվա ավարտի հետ կապված նախարարության ընդունած որոշումները, ինչպես նաև այն իրողությունները, որոնք նախատեսում են գործարկել եկող ուստարվա ժամանակ:
Կարևորելով այն փաստը, որ նախարարությունը ցանկացած որոշում կայացնելիս որպես առաջնահերթություն համարելու, դիտելու է սովորողի և դիմորդի շահը՝ նախարարն առաջիկայում պատրաստվում է ներկայացնել որոշակի լուծումների շարք, որտեղ հենց դիմորդի և սովորղի շահն է գերակա:
Նախարարը գրառման մեջ նշել է, որ նախատեսված ուղիղ եթերը կայանալու ապրիլի 27-ին՝ ժամը 14-ին:
Իսկ մինչ այդ, շատ օգտատերեր, շահագրգիռ անձիք, ոլորտի մասնագետներ ներկայացնում են այս հարցի շուրջ իրենց առաջարկներն ու մտահոգությունները: