Ինչպես հայտն է Սիրուշոն երգարվեստից բացի զբաղվում է նաև այլ գործունեությամբ․ նա հիմնել է իր ապրանքանիշը, որը կոչվում է Պռեգոմեշ։ Այն հայտնի է գրեթե բոլորին։ Ապրանքանիշը ներկայացնում է արծաթյա յուրօրինակ զարդեր, որոնք հին հայկական զարդեր են՝ ներկայացված նորովի։

Սիրուշոն մանրամասներ է ներկայացրել և պատմել, թե ինչպես է սկսվել Պռեգոմեշի ուղին։

Նշում է, որ ողջ պատմությունը սկսվել է 1 զարդից, երբ չուներ խոշոր ներդրումներ և ոչ էլ պրոֆեսիոնալ թիմ և դեռ ավելին՝ մի քանի մշակութաբաններ վստահեցրել են, որ դա հնություն է և ոչ ոքի չի հետաքրքրի,

իսկ բիզնեսից հասկացողները նման զարդերի կայուն վաճառքը ցածր են գնահատել, բայց երգչուհին գնացել է այդ քայլին և փորձնական ստեղծել մի քանի զարդ։

Նրան օգնել են երաժշտական թիմից 2 հոգի։ Եվ այդպես սկսվել է արծաթյա զարդերի ճանապարհը, այնուհետև ընդլայնել են թիմը, մեծացրել արտադրության ծավալը և յուրաքանչյուր լումա, որ աշխատել են, նորից դրել են գործի մեջ։

Սիրուշոն հայտնում է նաև, որ այս զարդերի ստեղծման նպատակը հայկական զարդի հանդեպ սեր առաջացնելն է, որը կարծես թե ստացվում է։