Այսօր բերել ենք անչափ համեղ մսային ուտեստի բաղադրատոմս, որի պատրաստումը դժվարություններ չի ներկայացնում։ Այն մսային գնդիկներով, բանջարեղենի համադրությամբ անմահական ուտեստ է, որի շնորհիվ մեկ սեղանի շուրջ կհավաքեք ընտանիքի բոլոր անդամներին և հրաշալի րոպեներ կպարգևեք։

Այս ուտեստի առավելություններն են՝ հեշտ պատրաստման ընթացք, մեկ ամբողջական ափսեով մատուցման հնարավորություն, ցածր կալորիականություն։

Անհրաժեշտ է՝
Կաղամբ — 200 գ
Աղացած հորթի միս — 500 գ
Լոլիկ — 2 հ․
Լոլիկ պահածոյացված — 300 գ
Դդմիկ — 1 հ․

Կաղամբը մանրացնել և աղացած մսի հետ միախառնել, համեմել, աղ անել և պատրաստել գնդիկներ։ Դասավորել ձևամանի մեջ։ Գնդիկների հետ միասին դասավորել նաև դդմիկն ու լոլիկը, որոնք անհրաժեշտ է նախապե կտրատել։ Թե ինչպես կտրատել և թե ինչպես դասավորել, կօգնեն նյութին կցված լուսանկարները։

Վերջում վրան լցնել պահածոյացված լոլիկը և եփել ջեռոցում,մինչ պատրաստ կլինեն մսային գնդիկները։ Կաղամբը մսին յուրահատուկ համ և փափկություն է հաղորդում։