«Մի քանի օրից «լավ լուր»․․․ նեռվերս էլ չի դիմանում էս մառվելի հերոսների հետ»․ Կարեն Արայան


Ինչպես հայտնի է Կարեն Արայանը հիմնել է կուսակցություն և լծված է հայրենիքի պաշտպանության գործին։

Նկարիչը իր օգտահաշվում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ հանրության որոշ մասի հետ նյարդերը չեն բավականացնում և խոստացել է առաջիկայում ուղիղ եթերով շատ հարցերի պատասխաններ տալ։

Նա մասնավոապես գրել է․ «Իբր զինվորի շոր ու կոշիկի համար փող հավաքողներից, մինչև իրոք զինվորի համար փող հավաքողներին չվստահողներ, բոլորին կանդրադառնամ մի քանի օրից յութուբում, քանի որ ֆբ ուղիղ եթերս դեռ արգելափակված ա: Ինչպես նաև կանդրադառնամ նրանց, ովքեր ասում են «զենքն ի՞նչ եք անում սահմանում, գնացեք նիկոլին խփեք»:

Էն բեսամթ «ճարպիկ» ու «խելացի» տղեքն են էլի յանի: Ես ձեզ կօգնեմ զենք ունենաք, տենամ ձեր ասածը անելու եք, թե հերթական ածխաթթու գազով լցված անորակ փուչիկն եք:

Մի քանի օրից «լավ լուր» վերնագրով վիդեոն կտեղադրեմ յութուբում: Նեռվերս էլ չի դիմանում էս մառվելի հերոսների հետ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: