Գերիների մասին շրջանառավող բացասական խոսակցությունները զայրացրել են Նանե Արզումանյանին և քննարկումներին լրագրող-հաղորդավարը հանրային պատասխան է հնչեցրել։

Նա գրառմամբ է հանդես եկել և հորդորել պատշաճ կերպով խոսել գերիների մասին։ Լրագրողի խոսքով՝ մի քանի զինվորական համազգեստով տղաներ թփերի տակ նկարվել են, որպեսզի հավատ ներշնչեն մարտական գործողություններին մասնակից լինելու համար։

Նանեն մասնավորապես գրել է․ «Մեր գերիների մասին խոսեք կոռեկտության սահմաններում. ոչ ոք չի եղել նրանց փոխարեն, ականատես չի եղել իրավիճակին, որ հիմա անիմաստ հոխորտում է…

Մի քանի հոգի կան, որոնց հասարակությունը լավ ճանաչում է, այդ մի քանիսը զինվորական համազգեստով կռվից հետո ինչ-որ թփերի տակ լուսանկարվել են ֆեյսբուքում տեղադրելու համար, որ հավատ ներշնչեն և սկսեն բացել երախները։

Վերադարձածներից գրեթե բոլորին գիտեմ, զրուցել եմ տղաների հետ և առանց այդ էլ վատ հոգեվիճակին մի ավելացրեք ձեր կեղտոտ չափաբաժինը։ Մի բացեք ձեր երախները բազմոցին թիկնած, որոտի ձայնից սեղանի տակ մտնողներ…»։