Զարուհի Բաբայանը սիրված և ճանաչված երգչուհիներից։ Նա մեծ ճանաչում ունի 90-ականներից սկսած։ Նրան սիրում էին այն ժամանակ և շարունակում են սիրել և հիանալ նաև այսօր։

Զարուհու երգերը այսօր էլ լսում են և շարունակում հիանալ նրանով։ Զարուհին վերջին շրջանում համացանցում ակտիվություն է ցուցաբերում․ պարբերաբար հրապարակումներ է կատարում, հետևորդների, երկրպագուների հետ սերտ կապ պահպանում։

Երգչուհին նոր լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ ոճային դիմահարդարմամբ և վարսահարդարմամբ է ներկայացել։

Զարուհին բավական երիտասարդ տեսք ունի։ Նոր ոճով նա է՛լ ավելի գեղեցիկ է։ Դիմահարդարումը և վարսահարդարումը անչափ սազում են նրան։ Լուսանկարին կից երգչուհին գրել է․ «Մի տեսակ ուրիշ տրամադրություն»։

Եկրպագուները բարձր են գնահատել երգչուհու նոր և յուրօրինակ ոճը և հաճոյախոսական գրառումներ կատարել՝ նշելով, որ ցանկացած ոճում երգչուհին անչափ գեղեցիկ է, ապա հավելել, որ նա յուրօրինակ գեղեցկությամբ է օժտված։